Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից և չշտապել հրաժարվել այն ամենից, ինչը այսօր օգուտ է տալիս։
«Հայաստանը չպետք է շտապի դեն նետել այն, ինչն այսօր իրեն օգուտ է տալիս։ Պետք չէ դուրս գալ այդ ընդհանուր շուկայից (ԵԱՏՄ-ից)»,- ասել է նա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
Նա հավելել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներին ոչ մի այլ կառույցում նույնկերպ չեն ընդունում ու սպասում:
«Ես ձեզ խնդրում եմ՝ մի շտապեք հեռանալ դրանից։ Հավատացեք ինձ՝ որպես ծեր նախագահ, որն արդեն գրեթե 30 տարի աշխատում է, ոչ մի տեղ մեզ չեն սպասում»,- իր կարծիքն է հայտնել Բելառուսի նախագահը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով է մասնակցել Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին, որը տեղի է ունենում Մինսկում։
