Անահիտ Ավանեսյանը Վանաձորում հետևել է ինֆեկցիոն մասնաշենքի շինաշխատանքներին, քննարկել ավարտի ժամկետները

Աշխատանքային այցով Լոռու մարզ է այցելել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Այս մասին հայտնել են նախարարությունից։

Նախարարը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ, շրջել է կենտրոնում, ծանոթացել բժշկական ծառայության ծավալներին և ծրագրերի ընթացքին:

Նա տեղում հետևել է կառուցվող Ինֆեկցիոն մասնաշենքի շինարարական աշխատանքներին, տնօրենի հետ քննարկել ավարտի ժամկետները:

Կիսվել սոց․ ցանցերում