Գալստանյանի աջակից, տեսախցիկների առաջ լկտի հայհոյանքներ հնչեցնող Գարիկ Ղուկասյանը կալանավորվել է

Կալանավորվել է Վազգեն Գալստանյանի աջակից Գարիկ Ղուկասյանը, ով օրեր առաջ լրագրողների ներկայությամբ ու տեսախցիկների առաջ լկտի հայհոյանքներ էր հնչեցնում։

Ըստ տեղեկությունների՝ վերջինս կալանավորվել է կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու փորձի համար։

Գարիկ Ղուկասյանը տեսախցիկներ առջև, մասնավորապես, ասել էր.

«Նրանք, ովքեր երեկ ինձ են խոշտանգել, ինձ ու իմ ընկերներին ծեծել, ու էն մնացածին, ով հայ է համարվում ու պայքարում Ադրբեջանի դեմ, մի խոսքով, նման մարդկանց ասում եմ անբարոյականի զավակներ ու ասում եմ, հազար անգամ կներեք, թքեմ ձեր երեսին ու թ… ձեր պռոշներին, հուսամ՝ հասկացաք»:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել են «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն և ցույցերին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու փորձեր:

Կիսվել սոց․ ցանցերում