Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ Տասներորդին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը կարևորում է Դանիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհարստացնենք և կընդլայնենք հայ-դանիական համագործակցության օրակարգը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։
