ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպես է վերաբերվում իշխանության դեմ հնչող քննադատություններին։
Նախարարը ընդգծեց․ «Բոլոր իշխանությունները ինչ-որ հարցերում հաջողում են, որոշներում էլ չէ»։
Նախարարը շեշտեց, որ ընտրությունները հարցի այն մեխանիզմն են, որոնց միջոցով ժողովուրդը տալիս է գնահատականը, թե իշխանությունը հաջողել է կամ չի հաջողել․ «Կգա 2026 թվականի ընտրությունները, հասարակությունը գնահատական կտա»։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ներկայիս իշխանությունը 2018 թվականին չսպասեց 2023 թվականին սպսվող ընտրություններին, Ավանեսյանը շեշտեց․ «Ես կհիշեցնեմ ձեզ 2018 թվականից առաջ բոլոր ընտրությունների կեղծման վերաբերյալ պրոցեսների մասին»։
