Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները ադրբեջանական կողմին «ցեղասպանություն» իրականացնելու մեջ արժեզրկում են այս եզրույթը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության նիստում վարչապետի խոսքերին:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանին «ցեղասպանության» մեջ մեղադրելու հայտարարությունների ապացույցներ չկան:
Երկրի գլխավոր դիվանագիտական կառույցը նաև նշել է, որ իբր հայկական կողմն ինքն արգելափակելլ բեռնափոխադրումները Լաչինի ճանապարհով՝ ընտրելով «սադրիչ քայլեր» և մերժելով ԼՂ բնակչության մարդասիրական օգնության առաջարկները:
Ադրբեջանը հավանաբար նկատի ունի Կարմիր մահիկի միջոցով 2 բեռնատար ալյուրային մթերի ուղարկումը ԼՂ Աղդամի ճանապահով, որի մուտքը ԼՂ արգելափակել են տեղի բնակիչները՝ հայտարարելով, որ չեն ընդունելու իրենց սովի մատնող և բնաջնջել ցանկացող պետության կեղծ մարդասիրական օգնությունը ադրբեջանական ճանապարհով:
ԼՂ բնակչության այս արդարացի քայլը Ադրբեջանի ԱԳՆ-ն որակել է որպես քաղաքական:
Հայտարարության վերջում Ադրբեջանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, թե հայկական կողմն ավելի «կառուցողական դիրք կգրավի» Ադրբեջանի հետ բանակցություններում՝ տարածաշրջանը հետհակամարտային շրջանում կայունացնելու համար։
