ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան֊Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։
«Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության։ Մեր բուժաշխատողներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց ապաքինման համար։ Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։ Մաղթում եմ առողջություն, արագ ապաքինում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ գազալցակայանի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տուժածի կյանքի համար բժիշկները պայքարում են, տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածք, այդ թվում՝ թոքային հյուսվածքի վնասում:
