Չէի՞ն կարող սրբազանին խորհուրդ տալ Վանաձորում հոգեցունց հավաքից առաջ այցելել և օրհնել աղետից տուժածներին. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի՝ Վանաձորում կազմակերպած հավաքին, քննադատական գրառում է արել:

«Բագրատ Գալստանյանի հետ 50 «տոլի» 150 միջազգային լրատվամիջոցների օնլայն ասուլիս կազմակերպողները չէին կարո՞ղ սրբազանին խորհուրդ տալ Վանաձորում հոգեցունց հավաքից առաջ այցելել և օրհնություն բաշխել աղետի ենթարկված տասնյակ հազարավոր լոռեցիներին»,-նշել է Բաբաջանյանը:

Հիշեցնենք՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանն ու համախոհները երեկ Վանաձորում էին։

Գալստանյանն այստեղ հանդիպում է ունեցել Գուգարաց թեմի ներկայացուցիչների հետ, այնուհետ հանրահավաք արել։

 

Աղբյուրը՝

https://www.armtimes.com/hy/article/289113

Կիսվել սոց․ ցանցերում