Կրшկпցներ Լոռու մարզում. Վանաձորում՝ սգո սրահի մոտ, հնչել են կրшկпցներ. կա վիրшվпր. դեպքի վայրում հայտնաբերվել են 3 տեսակի հրшզեններից կրшված պшրկпւճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող սգո սրահի մոտ կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և 2 հատկապես կարևոր գործերով ավագ քննիչների գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից կրակված 9 պարկուճ ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ  է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է բերվել իրենց մոտ:

Հիվանդանոց մեկնած ոստկանության Բազումի բաժնի օպերատիվ խմբին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչները, որոնց հետ աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր. Օր.-ի մի քանի հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և արդյոք այլ տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում օգտագործվել է «Տետե», «Մակարով» տեսակի ատրճանակներ և ինքնաձիգ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/08/31/1245335

Կիսվել սոց․ ցանցերում