Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես մեկ անձ՝ Գարեգին Բ-ն, նա պետք է հեռանա. Քոչինյան

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման գործողություններին, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում ոստիկանության նկատմամբ իրականացրած սադրանքներին:

«Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես մեկ անձ՝ Գարեգին Բ-ն:

Եթե նախկինում տեղին էր խոսել նահանջի տեղ թողնելու մասին վերջինիս համար, հիմա դա այլևս չկա: Գարեգինը պետք է հեռանա:

Իսկ սառեցվածը ընդամենը խոսող գործիք է»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը: Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ: Գործողությունների հետևանքով տուժել են ցուցարարներ և առնվազն 6 ոստիկան:

Կիսվել սոց․ ցանցերում