Օրվա սուտ համար

Բագրատ Ֆեյքազանն ասում է, որ իբր վարչապետն ասել է՝ «պետք լիներ իրան կգցեի բագաժնիկը կբերեի մոտս»: Կատարյալ սուտ, ինչին չդիմացավ ռոբական լրագրողն ու ուղղեց Ֆեյքազանին, որ վարչապետն ասել է՝ «ինձ մեղադրում են բռնապետ լինելու մեջ, եթե բռնապետ լինեի կգցեի բագաժնիկը կբերեի: Բայց ես Հայ առաքելական եկեղեցու սովորական հետևորդ եմ ու նման բան չի կարող լինել»:

Օրվա սուտ համար

Բագրատ Ֆեյքազանն ասել է, որ վեց տարվա մեջ կառավարության նիստ երբեք չի հետաձգվել: Կատարյալ սուտ, ինչին կրկին լրագրողները չդիմացան ու հակադարձեցին, որ եղել է նման բան: Ֆեյքազանին տեղեկացնեմ, որ նման իրավիճակներ եղել են բազմիցս, երբ Ազգային ժողովում զեկույցները երկարել են և վարչապետը պետք է հանդես գար եզրափակիչ ելույթներով, ինչպես այսօր է:

Ֆեյքազանին սրբազան մի՛ ասա, մեղք է:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան