Դու ես ստում, իջի՛ր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանին

«Պարո՛ն Օհանյան, ես համոզմունք ունեմ, որ դուք չեք տիրապետում ձեր խմբակցությանը, ձեր խմբակցության կին պատգամավորը դուրս գալուց վիրավորանք է հնչեցնում»։

Այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավարին:

Արձագանքելով տեղից՝ Օհանյանն ասաց, որ դա Ալեն Սիմոնյանի գործը չէ, ինչին Սիմոնյանն արձագանքեց. «Աստված մի արասցե ես ձեզ հետ կապ ունենամ»:

Որից հետո իրավիճակը կրկին լարվեց, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը տեղից վեր կեցավ ու սկսեց բղավել և մեղադրանքներ հնչեցնել: Սիմոնյանը հանեց նրան դահլիճից, ինչից հետո Սեյրան Օհանյանը մոտեցավ Ալեն Սիմոնյանի աթոռին՝ ասելով, որ Սիմոնյանը ստում է։

«Դո՛ւ ես ստում, գնա այստեղից, իջի՛ր ամբիոնից, դու այստեղ գտնվելու իրավունք չունես, հեսա կասեմ՝ ընդհանրապես չեն թողնի, իջիր, գնա»,- ասաց Սիմոնյանը։

Կիսվել սոց․ ցանցերում