Գարեգին Բ-ն ատելությամբ է լցրել շրջապատը, որպես փողոցային շարժման պարագլուխ դուրս եկել պետականության դեմ. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման գործողություններինու հայտարարություններին:

«Սա Գարեգին Բ-ի սանն է…

Էջմիածնական այս հոգևորականը սույն գրառումն արել է վարչապետի հասցեին՝ բռնության ուղիղ կոչ հնչեցնելով: Գարեգին Բ-ն ատելությամբ է լցրել իր շրջապատը:

Հիմա էլ որպես փողոցային շարժման պարագլուխ դուրս է եկել իր էս սպասավորների միջոցով պետականության դեմ: Գետադարձ այլևս չենք ունենալու»:

Հ.Գ. Եթե կաթողիկոս ամենայն հայոցին թվում է, թե Մայր աթոռի հոգևոր խորհրդի կողմից ափալ-թափալ «կողմերին» արված այսօրվա հայտարարությունը նրա վրայից հանում է էս ամենի պատասխանատվությունը, ապա նա չարաչար սխալվում է: Բագրատ Ֆեյքազանն ասել է, որ կաթողիկոսի օրհնությամբ է անում այս խառնակչությունը: Կաթողիկոսը զարմանալիորեն չի հրաժարվել»:

Կիսվել սոց․ ցանցերում