Մпսկվան ակնկալում է, որ Երևանի հետ հարաբերություններում գերակայելու է դաշինքն ու գործընկերությունը.Պեսկով

Մոսկվան ակնկալում է, որ Երեւանի հետ հարաբերություններում գերակայելու է դաշինքն ու գործընկերությունը։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք կշարունակենք մեր շփումները հայկական կողմի հետ, ակնկալում ենք, որ մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը, գործընկերային բնույթը կգերիշխեն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի և Բելառուսի վերաբերյալ։

Պեսկովը ձեռնպահ է մնաց ՀՀ վարչապետի՝ յուրաքանչյուր հայտարարության վերաբերյալ հետագա մեկնաբանություններից։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ հաջորդ տրամաբանական քայլը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում լինելու է կազմակերպությունից դուրս գալը։

Նա նաև նշել է, որ ոչ ինքը, ոչ էլ երկրի այլ պաշտոնյաներ չեն այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահն է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նշենք՝ Լուկաշենկոն մայիսի 15-17-ը պետական այցով եղել է Ադրբեջանում, որի ընթացքում եղել է Լեռնային Ղարաբաղում։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Մինսկը և Բաքուն «նույն պատկերացում ունեն աշխարհի և այն մասին, թե որտեղ է այն շարժվում», ինչպես նաև առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին աջակցություն Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնման գործում։

Կիսվել սոց․ ցանցերում