Մխիթար Հայրապետյանը Վաշինգտոնում այցելել է Starlink-ի գրասենյակ․ համագործակցության հարցեր են քննարկվել

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Starlink-ի գրասենյակ։

Այս մասին հայտնել են նախարարությունից։

Մխիթար Հայրապետյանն արդյունավետ հանդիպում է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր։

Կիսվել սոց․ ցանցերում