Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:
📈Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական տնտեսական համագործակցության խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։
🤝Անդրադարձ է կատարվել համագործակցության առավել հեռանկարային ուղղություններին, մասնավորապես, շինարարության, առողջապահության, մշակող արդյունաբերության, արևային էներգիայի ոլորտներում։
🖇Մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության և այլ ոլորտների վերաբերյալ:
Կիսվել սոց․ ցանցերում