Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը 2022-2023 թվականների մրցաշրջանի արդյունքում՝ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ ՈւԵՖԱ-ի վարկածով։
Մրցանակին հավակնում էին նաեւ «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխված աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։
