Ծանր սրտով հայտնում եմ՝ հայրս մшհացել է. Դոնալդ Սազերլենդի որդին չի հայտնել դերասանի մшհվան պատճառը

88 տարեկան հասակում մահացել է կանադացի դերասան Դոնալդ Սազերլենդը:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է դերասանի որդին:

«Ծանր սրտով հայտնում եմ, որ հայրս՝ Դոնալդ Սազերլենդը, մահացել է»,- գրել է Կիֆերը՝ չհայտնելով մահվան պատճառը:

Դերասանը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Կլյուտ», «Կենդանիների տուն», «Սովորական մարդիկ», «Հպարտություն և նախապաշարմունք», «Քաղցած խաղեր» և այլն:

Նա առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների: 2003 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս», իսկ 2018 թվականին՝ պատվավոր Օսկար։

Կիսվել սոց․ ցանցերում