ՀՀ-ում եվրոպական ինտեգրման օրակարգի առաջամшրտիկը Կառավարությունն ու իշխող մեծամասնությունն է. Արման Եղոյան

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտախորհրդարանական չորս քաղաքական ուժերի առաջարկով հունիսի 21-ին հրավիրել է «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ:

Ըստ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի` նպատակն է լսել բովանդակային առաջարկներ` նախանշված քաղաքական նպատակներին հասնելու համար, ստանալ ոչ թե «ի՞նչ», այլ «ինչպե՞ս» հարցի պատասխանը` ուղիների, ժամկետների, գործիքակազմերի, քայլերի հաջորդականության վերաբերյալ:

«Եվրոպական ինտեգրումը բազմաթիվ գծերից բաղկացած գործողություն է, որի մեջ կան բազում առանձին վերցրած քայլեր»,- ասել է Արման Եղոյանը: Նրա խոսքով փոքր պետությունների համար լավ է լինել Եվրամիության անդամ. փորձը ցույց է տվել, որ անդամակցությունից հետո նման երկրները թռիչքաձեւ աճ են արձանագրել:

Անդրադառնալով քննադատություններին, թե իշխող խմբակցությունը դանդաղեցնում է ՀՀ-ի եվրաինտեգրման ընթացքը`Արման Եղոյանը նշել է.

«Այս լսումները հրավիրվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, մեր հանձնաժողովի կողմից: Մենք պարտադրված չենք եղել դա անելու, ցանկացել ենք դա անել»:

Նա շեշտել է, որ 2024 թվականի ապրիլի 5-ից հետո եւ առավելապես վերջին շրջանում, շփումներն ակտիվացել են ոչ միայն եվրոպացի, այլեւ ԱՄՆ գործընկերների հետ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Կիսվել սոց․ ցանցերում