Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի բնակիչ Ա.Հ.-ն առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով շահագործվող 3 ջրավազանի համար ապօրինի ջրառ է իրականացնում Կարճաղբյուր գետից։
Իրավախախտումը արձանագրել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» տեղամասի տարածքի ստուգման ընթացքում:
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։
Հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու և անօրինական ջրօգտագործման համար Ա.Հ.-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ։