Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Բեռլինում հանդիպել է Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահի և անդամների հետ:

Այս մասին Կոնջորյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է»,- հանդիպման ժամանակ ասաել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:

«Երկուստեք արձանագրեցինք, որ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը պետք է մեծացնի Հայաստանի դիմադրողականությունը և անվտանգությունը:

Խոսեցինք ՀՀ-ԵՄ տնտեսական և էներգետիկ համագործակցության խորացման և առաջիկա ծրագրերի մասին»,- գրել է Կոնջորյանը:

Կիսվել սոց․ ցանցերում