Իրանի նախագահի ընտրություններին մասնակցած թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50% շեմը։ Ինչպես հայտնում են Իրանի Ընտրական հանձնաժողովից, տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ։ Երկրորդ փուլ են անցել Մասուդ Փեզեշկիանը և Սաիդ Ջալիլին։ Երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին։
Իրանում նախագահ կընտրվի երկրորդ փուլով
