Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոկում գրառում է արել:

«Դուբրովնիկում համաժողովի շրջանակներում հանդիպել եմ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությունը, կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացը և մերձավորարևելյան հակամարտությունը, ինչպես նաև մեր երկու երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը որպես անհրաժեշտ քայլ երկու պետությունների ստեղծման խնդրի լուծման ճանապարհին»,- գրել է Տանյա Ֆայոնը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 29-ին Դուբրովնիկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր են քննարկել:

Կիսվել սոց․ ցանցերում