ՌԴ-ն Դուրովի գործով նոտա է հղել Ֆրանսիային, պահանջել հյուպատոսական մուտքի հասանելիություն

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում ձերբակալվել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը: Դեպքը տեղի է ունեցել Փարիզի օդանավակայանում, երբ նա դուրս է եկել իր անձնական ինքնաթիռից:

Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ պահանջելով հյուպատոսական հասանելիություն տրամադրել Դուրովին։

Այս մասին «Россия-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խնդիրն այն է, որ Պավել Դուրովն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, հետևաբար, Փարիզի համար, Ֆրանսիայի համար նա առաջին հերթին իրենց երկրի քաղաքացին է»,- նշել է դիվանագետը։

Կիսվել սոց․ ցանցերում