Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 27-ին կմեկնի Թուրքիա։
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ այցի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները Անկարայում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը։
Նախատեսվում է նաև քննարկել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։
