Աշխարհում չկա մի չափահաս մարդ, որ չմտածի թե ինչպես անել որ երկար ապրել։ Բայց շատ -շատերը չգիտեն դրա պատասխանը։ Եթե ուզում ես երկար ապրել, պետք է դադարես շտապելուց։ Որովհետև շտապելը ոչնչացնում է ներկան, մարդու հոգին լուծում է տագնապների մեջ,մարդը սկսում է կասկածել,ջղայնանալ,ընկնել վախի և մոլորությունների մեջ, և իր ամենաթանկ բանը ժամանակը գնում է դեպի անորոշություն։Շտապելը դա չարի ներշնչանք է,որը մարդուն տանում է դեպի չարի պատրաստած որոգայթները,որտեղից, քանի դեռ մարդը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ չի կարող դուրս գալ։ Դրա համար շտապել պետք չէ, ընդհանրապես ոչ մի բանի մեջ,ինչը որ դու պետք է անես կհասցնես, մնացածը ԱՍՏՎԱԾ կտնօրինի այնպես ինչպես որ պետք է քեզ։ ԱՍՏՎԱԾ քեզ կտա այն ինչ պետք է քեզ այսօր, պետք չէ լուծվել վաղվա մտահոգությունների մեջ, և մոլորվել։Ապրիր այսօրով ուրախացիր և փառք տուր ԱՍՏԾՈՒՆ, ինչ որ ունես,և հիշիր որ միլիոնավոր մարդիկ դա չունեն,մի կործանիր քեզ նրանով, ինչ որ չունես։Հավատա և վստահիր ԱՍՏԾՈՒՆ և ինչ որ պետք է քեզ քո փրկության համար ԱՍՏՎԱԾ կտա։ Ամեն
ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ և ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։ ԱՄԵՆ
