ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին այցելել է Կուրսկի ատոմակայան (տեսանյութ)

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին այցելել է Կուրսկի ատոմակայան, քանի որ Ուկրաինայի ԶՈւ հարձակումը մտահոգություն է առաջացնում՝ կապված ատոմակայանի միջուկային և ֆիզիկական անվտանգության հետ։

«Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ ես անձամբ ղեկավարում եմ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Կուրսկի ատոմակայանում»,- ավելի վաղ հայտարարել էր Գրոսսին:

Օգոստոսի 17-ին Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը Ռաֆայել Գրոսսիի հետ զրույցում հայտնել էր ատոմակայանին սպառնացող սադրանքի մասին։ Նա ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին խնդրել էր այցելել ատոմակայան՝ գնահատելու անվտանգության ռիսկերը։

Կուրսկի ատոմակայան այցից հետո Գրոսսին նախատեսում է այցելել Ուկրաինա։

Տեսանյութ՝

https://t.me/lragroghcom/799

Կիսվել սոց․ ցանցերում