Անկшրայում քննարկվել է Ադրբեջшնի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Թուրքիան և Ադրբեջանը միշտ գործել են «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի հիման վրա։

Ինչպես հաղորդել է Day.az-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք կշարունակենք աջակցել միմյանց լավ և վատ օրերին: Առաջին հնարավորության դեպքում կայցելեմ Ադրբեջան»,- ասել է նա։

Ֆիդանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և հավելել, որ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 27-ին Անկարայում հանդիպում է կայացել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։

Կիսվել սոց․ ցանցերում