ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմն այցելել է Հայաստանի և Ադրբեջшնի միջպետական սшհման (լուսանկարներ)

ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ:

Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված և ընթացիկ աշխատանքների մանրամասները:

Կիսվել սոց․ ցանցերում