Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Ինֆինիտի»-ն, «Կիա»-ն, «BMW»-ն, 2 «Մերսեդես», «Նիսսան մուրանո»-ն և «Գազել»-ը

Օգոստոսի 29-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Ազատ Մազմանյանը իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է 57-ամյա Սամվել Պ․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով «Infiniti»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կայանված վիճակում գտնվող 55-ամյա Արա Մ․-ին պատկանող «Nissan Murano» և 66-ամյա Հակոբ Մ․-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Գազել» մակնիշի ավտոմեքենաներին, իսկ «Kia»-ն բախվել է 53-ամյա Արսեն Բ․-ի վարած «Mercedes», 28-ամյա Գոռ Վ․-ի վարած «Mercedes» և 26-ամյա Գևորգ Ղ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

«Infiniti»-ի վարորդը ենթարկել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կիսվել սոց․ ցանցերում