ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել ՀՀ-ի հետ իրավապահ կառույցների ամրապնդման և հասարակական անվտանգության ապահովման հարցերում

Սևանա լճի տարածքում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հետևել է ջրային պարեկների վերապատրաստման դասընթացին, որն ապահովում է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը և Արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ ծրագիրը։

Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջից:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ իրավապահ կառույցների ամրապնդման և հասարակական անվտանգության ապահովման հարցերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում