Եվրամիությունը չափազանց մտահոգված է Վրաստանում ստեղծված իրավիճակով, որը հեռանում է համայնքից։
Այս մասին Բրյուսելում ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Մենք համառոտ քննարկել ենք Վրաստանում տիրող իրավիճակը: Չափազանց անհանգստացած ենք այդ երկրի հետագծով, որը հեռանում է Եվրամիությունից»,- ասել է նա:
