Պпւտինը սեպտեմբերի 3-ին կայցելի Մոնղոլիա, որտեղ նրան սպшռնում է կալանք՝ ըստ ՄՔԴ օրդերի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին կայցելի Մոնղոլիանրա այցի մասին հայտարարել է Կրեմլըգրում են ռուսական լրատվամիջոցները։

Ուշագրավն այն էոր Մոնղոլիան պաշտպանում է Միջազգային քրեական դատարանի իրավասությունըորը 2023 թվականի մարտին Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել՝ Ուկրաինայից երեխաներին ապօրինի արտաքսելու համար։

Մոնղոլիան Հռոմի ստատուտը ստորագրել է 2000 թվականին և վավերացրել այն 2002 թվականին, ինչը նշանակում է, որ պարտավոր է կալանավորել Ռուսաստանի նախագահին երկիր նրա այցելության դեպքում։ Ավելին, 2023 թվականին Մոնղոլիայի ներկայացուցիչը 2 տարով ընտրվել է ՄՔԴ դատավոր։

Անցյալ տարվա օգոստոսին Պուտինը հրաժարվեց Հարավաֆրիկյան Հանրապետություն այցից, որտեղ նրան նույնպես սպառնում էր կալանք՝ ըստ ՄՔԴ օրդերի:

Կիսվել սոց․ ցանցերում