Էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից։
Այս մասին հայտնել է ՏԿԵՆ խոսնակ Սոնա Հարությունյանը։
«Այս պահին համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։ Կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են և կտրվի լրացուցիչ պարզաբանում»,- Ֆեյսբուք-ի իր էջում գրել է նա։
