ՀՀ-ն ոչ միայն սաբոտաժ չի անում, այլ նաև շահագրգռված է. վարչապետը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին

«Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել այդ հայտարարությունից, իր մտադրության մասին կհայտարարի»:

Այս մասին հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե Մոսկվայից հնչող մեղադրանքների ֆոնին անցած շաբաթ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ «չկա նոյեմբերի 9-ի հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որը անդառնալիորեն խախտված չլինի. «Սա նշանակո՞ւմ է, որ Երևանը պատրաստվում է պաշտոնապես հրաժարվել նոյեմբերի 9-ի հայտարարությունից, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ այդ քայլին չի գնում»:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այդ հայտարարությանը պետք է նայել ամբողջականության մեջ, և կարծում եմ՝ ԱԳՆ-ն պատշաճ արձագանք է տվել: Այն հայտարարությունը, որ առիթ էր դարձել ԱԳՆ արձագանքի, այդ հայտարարության մեջ փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվում Հայաստանի ՀՀ սաբոտաժի պատճառով, ես կարող եմ ասել, որ տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվել մինչև այս պահը, այդ թվում՝ ՌԴ մի շարք գործընկերների փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով: Ընդ որում՝ այդ մեկնաբանությունները շատ հաճախ հակասել են ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրի ձևակերպումներին:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային, ՀՀ-ն ոչ միայն այդ թեման սաբոտաժ չի անում, այլ նաև շահագրգռված է»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում