Թուրքիան մտադիր է միաժամանակ զարգացնել հարաբերությունները Արևելքի և Արևմուտքի հետ, քանի որ միայն այդ դեպքում նա ուժեղ և հարգված կլինի:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` նշելով, որ Անկարան ընտրություն չի կատարի հօգուտ Եվրամիության կամ Շանհայի համագործակցության կազմակերպության:
«Թուրքիան կարող է դառնալ ուժեղ և հարգված երկիր, եթե միաժամանակ զարգացնի հարաբերությունները Արևելքի և Արևմուտքի հետ: Ցանկացած այլ ճանապարհ կվնասի Թուրքիային: Մենք ընտրություն չենք կատարում ԵՄ-ի և ՇՀԿ-ի միջև, ինչպես պնդում են ոմանք»,- ասել է նա:
Էրդողանը ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովից հետո ասել էր, որ Թուրքիան մտադիր է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ։ Այժմ, երկիրը կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի։
Անկարան 2005 թվականից պաշտոնապես ձգտում է անդամակցել ԵՄ-ին որպես լիիրավ անդամ: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցությունը Անկարայի համար ռազմավարական նպատակ է:
