Հայաստանը խшղաղության համաձայնագրի նախագծից բացառել է մի քանի կարևոր կետ, Ադрբեջшնը պատասխան առաջարկներ կներկայացնի

Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության համաձայնագրի իր պատասխան առաջարկները:

Այս մասին Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ այս տարվա հունիսի 24-ին Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է իր պատասխանները խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ:

«Մոտ 70 օր անց՝ վարչապետի ասուլիսից մի քանի ժամ առաջ, Հայաստանն իր տարբերակը փոխանցեց Ադրբեջանին։ Նրանց ներկայացրած տեքստի նախագծից մի քանի կարևոր կետեր դուրս են մնացել։ Համաձայնագրի նախագծում կարևոր կետեր չկան, և մեզ ասացին, որ սա հարցի լուծում է։ Անցած պատմական հակամարտության համատեքստում համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր են։

Մեր հանձնարարականը հայկական կողմին այն է, որ նրանք ավելի լուրջ մոտենան այս հարցերին։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք մի տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին»,- նշել է Բայրամովը։

Կիսվել սոց․ ցանցերում