Ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Մոնղոլիա։
Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը երկօրյա պետական այցով Մոնղոլիա էր ժամանել երկրի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի հրավերով՝ սեպտեմբերի 2-ին։ Սեպտեմբերի 3-ին բանակցությունները ծավալվել են նեղ և ընդլայնված կազմով։ Դրանից հետո ստորագրվել են ռուս-մոնղոլական միջկառավարական փաստաթղթեր։
Ռուսաստանի ղեկավարը հանդիպել է Մոնղոլիայի Պետական Մեծ Խուրալինախագահ Դաշզեգվին Ամարբայասգալանի և երկրի վարչապետի հետ:
Ռուսաստանի և Մոնղոլիայի նախագահները Ուլան Բատորում ծաղիկներ են դրել խորհրդային մարշալ Գեորգի Ժուկովի հուշարձանին։ Պուտինն այցելել է նաև Ռուսաստանի տնտեսական համալսարանի Ուլան Բատորի մասնաճյուղի անվան դպրոց։
ՌԴ ղեկավարի այցն ավարտվել է «Խալխին Գոլում» հաղթանակի 85-ամյակի առթիվ կազմակերպված գալա ընդունելությամբ։
Հիշեցնենք՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն Մոնղոլիայի իշխանություններին ավելի վաղ կոչ էր արել կատարել Միջազգային քրեական դատարանի հրամանը և ձերբակալել Մոնղոլիա այցելող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Տեսանյութ՝
https://t.me/lragroghcom/924
