Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրը երբեք այսքան շատ աշակերտ չի ընդունել. Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է նոր ուստարին

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորել է Երևանի Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի աշակերտներին:

«Ուսումնական տարվա սկիզբը Երևանի Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրում, որը երբեք այսքան շատ աշակերտ չի ընդունել:

Շնորհավորում ենք աշակերտներին և նրանց ուսուցիչներին դասերի վերսկսման առիթով և շնորհակալություն հայտնում ծնողներին մեր հաստատության հանդեպ ցուցաբերած վստահության համար»,- ասված է դեսպանի X-ի միկրոբլոկում։

 

Կիսվել սոց․ ցանցերում