«Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությունները, թե ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, նպատակ ունեն ինֆորմացիոն նպաստավոր դաշտ ստեղծել իրենց կողմից հնարավոր որևէ ագրեսիվ գործողության համար, եթե քաղաքական նման որոշում ունենան»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը:
«Խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆոնին նման սադրանքի գնալը տեսականորեն հնարավոր է»,- հավելեց նա։
