Մեր հարևանների տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք կամ սահմանների փոփոխություն միանգամայն անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար։
Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը մեր ազգային անվտանգության հիմքն են: Ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից, կամ սահմանների ցանկացած փոփոխություն լիովին անընդունելի է, կարմիր գիծ է»,- ասված է գրառման մեջ:
