Պпւտինը կհետևի ՌԴ զինվшծ пւժերի զпրավարժություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կմասնակցի Ռուսաստանի զինված ուժերի զորավարժություններին, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Նրա առաջիկա շաբաթվա ծրագրում նշվում են նաև նախագահական այլ միջոցառումներ, այդ թվում՝ հանդիպում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների և կառավարության անդամների հետ, ինչպես նաև հանդիպումներ ԲՐԻԿՍ-ի շրջանակներում:

Պուտինը վերջին անգամ զորավարժություններին մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերին, երբ դիտել է «Վոստոկ-2022» զորավարժությունների հիմնական փուլի առաջընթացը Պրիմորիեի Սերգեևսկի մարզադաշտում։

Այդ օրերին զորավարժությունների շրջանակներում փորձարկվել են զորքերի միջտեսակային և կոալիցիոն խմբավորումների «գործողության տարբեր տարբերակներ»։

Կիսվել սոց․ ցանցերում