Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ առաջիկա հանդիպման մասին, հայտնում է Interfax-ը։
«Բավականին շուտով մենք միջոցառումներ կունենանք, և կլինի հանդիպում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ»,- ասել է նա ուրբաթ «Զրույց կարևորի մասին» բաց դասում։
Ըստ Պուտինի, հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն երկու երկրների հումանիտար համագործակցության հարցերը։
Պուտինն ու Սի Ծինփինը վերջին անգամ հանդիպել են այս տարվա մարտին, երբ Չինաստանի առաջնորդն այցելեց Ռուսաստան։
