Սիպիլը եւ «‎Հրանտ Դի նք» մանկական երգչախումբը ներկայանում են «‎Բարի լույս» երգով․տեսանյութ

Երգչուհի  Սիպիլը  Ստամբուլի  <Հրանտ Դինք>    դպրոցի  հայ  աշակերտների հետ գրել է նոր   երգ,    որը  կոչվում է  <Բարի լույս>: Երգի տեսահոլովակը սփռվելու է սեպտեմբերի  13-ին, ուրբաթ օրը, Թուրքիայի ժամանակով ժամը 13.00-ին, Յոթուբյան ալիքով:

Ստամբուլի <Հրանտ Դինք> դպրոցում բազմաթիվ երեխաներ են սովորում, այդ դպրոցի  սաները խոսում եւ երգում են հայերեն, այնտեղ դասավանդում են հայերեն:

<Բարի  լույս>-ը ձայնագրել են Սիպիլը եւ  Ստամբուլի  <Հրանտ Դինք>     դպրոցի մանկական երգչախումբը` <մաղթենք բարի լույս, թող բարին հաղթի> կարգախոսի ներքո: Այս երգը յուրօրինակ ուղերձ է համայն մարդկությանը եւ պատգամում է բարի լինել, բարությամբ հաղթել   չարին: Երգի բառերի հեղինակն է Համո Սահյանը, երաժշտությունը գրել է Հրանտ Չիզմեչյանը, գործիքավորողն է Մաժակ Թոշիկյանը, բեմադրիչներն են Հարություն Գեւորգյանը եւ Սայաթ Տաղլյանը:

Ի.նչ են պատգամում Ստամբուլի <Հրանտ Դինք> դպրոցի հայ  տղաներն այս երգի միջոցով:

Մայր բնությունը գեղեցիկ գույներ եւ բույրեր է պարգեւել մարդ արարածին` գետի շառաչը, երփներանգ ծաղիկների բուրմունքը, անտառի մեղմ խշշոցը, կապույտ երկինքը: Այնուհանդերձ, մարդիկ, տեղի տալով իրենց եսասիրությանը, կարծես հեռացել են իրենց կոչումից, փոխանակ տեսնելու եւ վայելելու բնության հրաշքները, դառնալու նրա մեկ մասնիկը, նրանք աշխարհի չորս կողմերում պատերազմներ են հրահրում: Մենք այդ պատերազմները մերժում ենք <բարի լույս>-ով, որովհետեւ ամեն օր, ամեն <բարի լույս> օրհնություն ու լավատեսություն է, հույս է` հաշտություն աղերսող մանուկների համար:

Ուրեմն, բարի լույս ամբողջ աշխարհին:

Կիսվել սոց․ ցանցերում