Պետական գնումների ոլորտի սպասվող բարեփոխումները հուսադրող են․Հովսեփ Խուրշուդյան

Եթե 2021թ․-ին մեկ անձից հրատապ պետական գնումները հասել են մինչեւ 15%, իսկ 2023թ․-ին նվազել են մինչեւ 5,2% ապա այս տարվա հունվար-օգոստոսին հասել են 0,8%-ի։ Ընդ որում, դրա մեջ ներառված են Լոռու մարզում տեղի ունեցած աղետի հետեւանքների հաղթահարմանն ուղղված հրատապ միջոցառումների պետական ֆինանսավորումը։ Բայց այստեղ միջազգային գործընկերների առաջարկով ներառված չեն էլեկտրաէներգիայի եւ առողջապահական ոլորտի անխուսափելի գնումները։
Մեկ անձից /ոչ հրատապ/ գնումների ծավալը 2022թ․ 7%-ի եւ 2023թ․ 6,4%-ի համեմատ 2024թ․ հունվար-օգոստոսին նվազել է մինչեւ 4,6%-ի։
Սա լավ ցուցանիշներ են անգամ OGP ցուցանիշներով, ըստ որոնց կանաչ /լավ/ գոտի է համարվում 1-5%-ը, իսկ միջին ռիսկային՝ 5-10% (այդ երկու գոտիներում գտնվում են ԵՄ անդամ երկրներից միայն 10-ը)։ Հուսանք մինչեւ տարեվերջ այդ 4,6% եւ 0,8% ցուցանիշները չեն ավելանա։
Ընդհանրապես, պետական գնումների ոլորտի սպասվող բարեփոխումները հուսադրող են, գնումների թվայնացման մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել միջազգային հեղինակավոր 4 կազմակերպություններ:
Ու թեեւ ֆիննախի մասնագետների կարծիքով խնդիրը մեկ անձից գնումներից տեղափոխվել է տեխնիկական առաջադրանքի մշակման եւ պայմանագրերի կառավարման դաշտ, որտեղ եւս նոր, արդյունավետ կանխարգելիչ մեխանիզմներ են մշակվում, սակայն տեսանելի է աշխատանքը, որը կատարվում է գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ եւ դրա դրական արդյունքները։
Ողջունելի է այս ուղղությամբ Վահե Հովհաննիսյան-ի, եւ Avag Avanesyan-ի աշխատանքը։
Կիսվել սոց․ ցանցերում