Արջն իր որջում «հայտնաբերել է» սերբ բլոգերի․տեսանյութ

Սերբ բլոգեր Ստեֆան Յանկովիչը մտել է գորշ արջի որջը, հետո բարձրացել է ծառը՝ վերջինիս ցեղակիցներից փրկվելու համար։ Գիշատիչների հետ հանդիպման տեսանյութը հրապարակել է «RT на русском» Telegram-յան ալիքը։

Տղամարդը անտառում որոշել է զննել փոսը, որը, ինչպես շուտով պարզվել է, եղել է արջի որջ։
Շուտով գիշատիչը վերադարձել է և հանդիպել անկոչ հյուրի հետ։

Կենդանին չի հարձակվել Ստեֆանի վրա և նույնիսկ թույլ է տվել նրան հանգիստ դուրս գալ իր բնից։

Բլոգերը որոշել է ապաստան գտնել ծառի վրա, սակայն կրկին հայտնվել է թակարդում, քանի որ ներքևում նրան արդեն սպասելիս է եղել երկու արջ, որոնցից մեկը, ինչպես երևում է տեսանյութից, փորձել է բարձրանալ Յանկովիչի մոտ։

Թե ինչ է եղել դրանից հետո, անհայտ է, սակայն համացանցում տարածված կադրերից պարզ է դառնում, որ տղամարդը, այնուամենայնիվ, փրկվել է։

Տեսանյութ՝

https://t.me/lragroghcom/1045

Կիսվել սոց․ ցանցերում