Սուրեն Պապիկյանն այցելել է шդրբեջшնшկшն երեկվա սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում էր նաև ականանետ:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր:

Ադրբեջանական կողմում կա 3 վիրավոր:

Կրակ էր բացվել նաև Նորաբակի ուղղությամբ:

Կիսվել սոց․ ցանցերում