ԵՄ-ն կարող է զրկել Վրաստանին առանց վիզայի ռեժիմից. Politico

Եվրամիությունը սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմը՝ երկրում ժողովրդավարության անկման պատճառով։ Այս մասին Politico-ին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀներկայացուցիչը։

Աղբյուրը նշել էոր Բրյուսելը քննարկում է «բոլոր տարբերակները՝ ներառյալ վիզայի ազատականացման հնարավոր ժամանակավոր չեղարկումը»։ Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները պետք է որոշակի պահանջներ կատարեն ԵՄին հետագա ինտեգրման համարորոնց թվում են  քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովումը և պայքարը խտրականության դեմ։

«Անհրաժեշտ գնահատականը կտրվի իրադարձությունների այնպիսի զարգացման դեպքում, որը վտանգ կներկայացնի Շենգենյան գոտու ներքին անվտանգության համար, ինչպես նաև Վրաստանում ժողովրդավարության հետագա անկման դեպքում»,- ընդգծել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում