Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի կասկածյալը հայտնաբերվել է

Սեպտեմբերի 20-ին իրականաց բացատրական աշխատանքնեի արդյունքում կասկածյալ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:

Ինչպես հայտնում է Shamshyan.comը, վերջինս այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով և նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:

Քիչ առաջ Տոնոյանը ոստիկանության Ախուրյանի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նրան տեղափոխելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծռայութան համապատասխան հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել Տոնոյանը վթարից հետո հատել էր Հայաստանի սահմանը՝ փախնելով Վրաստան։

Կիսվել սոց․ ցանցերում