Երևանում ձերբակալված տղամարդը ներկայացվել է պրոբացիայի ծառայություն

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 8.30-ին, Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ջրաշենի 2-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1988 թ․ ծնված Սինոտ Բ․-ն։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Տղամարդը հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Նա ներկայացվել է ԱՆ պրոբացիայի ծառայություն:

Կիսվել սոց․ ցանցերում